Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայկական լավաշի պատրաստման արվեստը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցուցակում. մշակույթի փոխնախարար

23.12.2013, 17:30
Հայկական լավաշի պատրաստման արվեստը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցուցակում, երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է տեղեկացրել ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։
Հայկական լավաշի պատրաստման արվեստը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցուցակում. մշակույթի փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական լավաշի պատրաստման արվեստը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցուցակում, երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է տեղեկացրել ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։

Ըստ նրա «Լավաշ. հայկական ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները» հայտի վերջնական ձևն արդեն պատրաստ է և առաջիկա օրերին կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ–ում։

Սամուելյանը տեղեկացրեց, որ հայտը կքննարկվի արդեն հաջորդ տարվա դեկտեմբերին Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ–ի միջկառավարական կոմիտեի նիստի ընթացքում։

ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում ներառված են հայկական դուդուկի նվագը, Խաչքարերի խորհրդանիշը և վարպետությունը, «Սասունցի Դավիթ» էպոսը։ –0–