Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 22, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Մայիսի 9-ին Երևանում փակ են լինելու որոշ փողոցներ

08.05.2019, 14:23
Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 9-ին Երևանում փակ են լինելու որոշ փողոցներ:
Մայիսի 9-ին Երևանում փակ են լինելու որոշ փողոցներ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 9-ին Երևանում փակ են լինելու որոշ փողոցներ:

Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը փակ է լինելու Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ:

Բացի այդ մայիսի 8-ին, ժամը 24-ից արգելվելու է կայանումը Բաբայան փողոցում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ և Մայր Հայաստան արձանի հարակից ավտոկայանատեղիում:-0-