Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 10, կիրակի
եղանակը
Երևանում
+21

Ոչ պետական ԲՈՒՀ–երի նախորդ տարիների շրջանավարտները պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ պետք է հանձնեն

25.02.2015, 18:34
Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտները պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների պետք է հանձնեն, հաղորդեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։
Ոչ պետական ԲՈՒՀ–երի նախորդ տարիների շրջանավարտները պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ պետք է հանձնեն
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտները պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների պետք է հանձնեն, հաղորդեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել`  «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման» ընթացակարգը հաստատելու վերաբերյալ:

ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու նպատակով 2015թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (ներառյալ) ՀՀ  կրթության և գիտության նախարարությունում կկազմակերպվի դիմորդների փաստաթղթերի ընդունելություն:–0–