Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ռուսական ռազմաբազան այսուհետ առավել զգույշ և հետևողական կլինի. հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալը` Փանիկի միջադեպի մասին

20.07.2018, 20:30
Հուլիսի 17–ին ռուսական 102–րդ ռազմակայանի զինծառայողները զորավարժություններ են անցկացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղում` վախեցնելով տեղացիներին ոչ մարտական փամփուշտներով արձակված կրակոցներով։
Ռուսական ռազմաբազան այսուհետ առավել զգույշ և հետևողական կլինի. հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալը` Փանիկի միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Քննարկվել են նաև օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։

Գնդապետ Ստեխովը իր ափսոսանքն է հայտնել ունեցած միջադեպի կապակցությամբ և հավաստել է ռուսական ռազմաբազայի հրամանատարության կողմից հետայցու նման հարցերում առավել զգույշ և հետևողական լինելու պատրաստակամության մասին։

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կոչ է արել ռազմաբազայի գործունեության և հատկապես մարտական պատրաստության միջոցառումների ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը։

Պաշտպանության նախարարը նշել է, որ հուլիսի 22-ին ինքը անձամբ ժամանելու է Փանիկ գյուղ և կմասնակցի միջադեպի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներին։

Հիշեցնենք, որ հուլիսի 17–ին ռուսական 102–րդ ռազմակայանի զինծառայողները զորավարժություններ են անցկացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղում` վախեցնելով տեղացիներին ոչ մարտական փամփուշտներով արձակված կրակոցներով։ Ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։–0–