Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար է նշանակվել

21.02.2018, 12:08
ՀՀ վարչապետը տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար է նշանակել:
Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետը Կարեն Կարապետյանի որոշմամբ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար է նշանակվել Ամալյա Եղոյանը։

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ամալյա Եղոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ», - նշվում է որոշման տեքստում:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, պաշտոնից ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի ևտեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։–0–