Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Տրանսպորտի նախարարությունը նշել է Լարսում առաջացած խցանումների պատճառը

12.11.2018, 13:36
Տրանսպորտի նախարարությունը նշել է Լարսում առաջացած խցանումների պատճառը:
Տրանսպորտի նախարարությունը նշել է Լարսում առաջացած խցանումների պատճառը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նշել է «Վերին Լարս» հսկիչ անցակետում առաջացած խցանումների պատճառը։

ԶԼՄ–ների հաղորդմամբ, «Վերին Լարս» հսկիչ անցակետում ռուսական կողմից առաջացել են բազմակիլոմետրանոց խցանումներ։ 

«Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ, տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են», – այսօր նշել են գերատեսչությունից։ 

Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական մեքենաների քանակը հերթում կազմում է 1/5-ը:–0–