Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Տուգանքների «համաներումը» կտարածվի այն վարորդների վրա, ովքեր տուգանքի հիմնական մասը կվճարեն մինչև 2015թ.–ի հուլիսի 9–ը

02.02.2015, 20:10
2012 թվականի հունվարի 1–ից մինչև 2015 թվականի հունվարի 9–ը վարորդներին հայտարարված տուգանքների «համաներումը» կտարածվի այն բոլոր վարորդների համար, ովքեր կվճարեն տուգանքի հիմնական գումարը մինչև 2015 թվականի հուլիսի 9–ը, ասաց Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ մայոր Արտակ Հարությունյանը։
Տուգանքների «համաներումը» կտարածվի այն վարորդների վրա, ովքեր տուգանքի հիմնական մասը կվճարեն մինչև 2015թ.–ի հուլիսի 9–ը
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2012 թվականի հունվարի 1–ից մինչև 2015 թվականի հունվարի 9–ը վարորդներին հայտարարված տուգանքների «համաներումը» կտարածվի այն բոլոր վարորդների համար, ովքեր կվճարեն տուգանքի հիմնական գումարը մինչև 2015 թվականի հուլիսի 9–ը, ասաց Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ մայոր Արտակ Հարությունյանը։

2015 թվականի հունվարի 9–ից ուժի մեջ է մտել մի օրենք, որը կոչվել է վարորդներին դուրս գրած տուգանքների «համաներման մասին օրենք»։

«2012 թվականի հունվարի 1–ից և մինչև համաներման` ուժի մեջ մտնելը, այսինքն, 2015 թվականի հունվարի 9–ը վարչական տուգանքների ենթարկված բոլոր վարորդները վեց ամսվա ընթացքում տուգանքների հիմնական գումարը վճարելու դեպքում ազատվում են բոլոր մյուս տույժերից և տուգանքներից»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հարությունյանը։

Ըստ նրա, նույն վարորդները, ովքեր մինչև 2012 թվականի հունվարի 1–ը խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները և դրա պատճառով տուգանվել են, ամբողջովին ազատվում են վճարումներից։

Հարությունյանը չկարողացավ պատասխանել «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե քանի վարորդ կենթարկվի համաներման` ասելով, որ Ճանապարհային ոստիկանությունը չունի նման վիճակագրություն։ -0-