Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-11

Վերահսկողական ծառայությունը կստուգի ՊՆ–ն կոռուպցիայի մասին տեղեկությունների պատճառով. Սանասարյան

21.06.2018, 13:40
Պետական վերահսկողական ծառայությունն իր առաջին այցը կկատարի Պաշտպանության նախարարություն։
Վերահսկողական ծառայությունը կստուգի ՊՆ–ն կոռուպցիայի մասին տեղեկությունների պատճառով. Սանասարյան

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Պետական վերահսկողական ծառայությունն իր առաջին այցը կկատարի Պաշտպանության նախարարություն, հինգշաբթի կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Ստուգումները կկատարվել են ոչ միայն գնումների հարցով։ Ընդհանուր առմամբ կստուգվի նախարարության գործունեությունը», – ասաց նա։

Սանասարյանը բացատրեց, որ ստուգումները կապված են ստացված տեղեկության հետ։

«Դա կապված է կոռուպցիայի հետ», – ասաց նա` նշելով, որ այլ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ։–0–