Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի համատեղ ակցիայի հաղթողները Դիսնեյլենդ կուղևորվեն

28.03.2018, 20:08
Չորեքշաբթի ամփոփվեցին ՎՏԲ–Հայաստան Բանկի և Visa միջազգային վճարային համակարգի համատեղ ակցիայի արդյունքները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի համատեղ  ակցիայի հաղթողները Դիսնեյլենդ կուղևորվեն

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի ամփոփվեցին ՎՏԲ–Հայաստան Բանկի և Visa միջազգային վճարային համակարգի համատեղ ակցիայի արդյունքները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Արդյունքների ամփոփումից հետո #երբերազանքներնիրականանումեն ակցիայի հաղթողները պարգևատրվեցին:

Ակցիան անցկացվել է 2017 թ. նոյեմբերի 15–ից - 2018 թ. Փետրվարի 15–ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանների համար:

Ակցիայի պայմանների համաձայն` ակցիայի ավարտին 100 ամենաակտիվ Visa քարտապանները, ովքեր ակցիայի ընթացքում կատարել են 300,000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ վճարումներ` Հայաստանի և արտերկրի առևտրի և սպասարկման կետերում և ինտերնետում` մասնակցեցին 8 iPad new և 2 գլխավոր մրցանակների` դեպի Փարիզի Դիսնեյլենդ 2 տուրիստական փաթեթների (յուրաքանչյուրը 2 անձի համար) խաղարկությանը:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, խաղարկությունը տեղի ունեցավ Hilton հյուրանոցում մասնակիցների ներկայությամբ և ուղիղ եթերով հեռարձակվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում:

Հաղթողները որոշվեցին պատահականության սկզբունքով: 8 iPad new հաղթողներ դարձան Բանկի քարտապաններ` Հայկ Հայրապետյանը, Նարեկ Ղուշչյանը, Գոռ Մակարյանը, Հարութ Գրիգորյանը, Ամալյա Կիրակոսյանը, Տիգրան Մարգարյանը, Հայրիկ Ստեփանյանը և Ալվարդ Զաքարյանը:

Իսկ գլխավոր մրցանակակիրներ՝ դեպի Փարիզի Դիսնեյլենդ 2 տուրիստական փաթեթների (յուրաքանչյուրը 2 անձի համար) երջանիկ հաղթող դարձան Բանկի քարտապաններ` Հերմինե Ամիրբեկյանը և Արմեն Սարգսյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես անցկացնում է անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված ակցիաներ, որոնց նպատակն է Բանկի քարտապանների շրջանում քարտերով վճարումներ կատարելու հանդեպ հետաքրքրության ավելացումը և հաճախորդների հավատարմության բարձրացումը:

«Ամեն տարի նկատվում է անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնող հաճախորդների թվի աճի միտում, ինչը վկայում է հաճախորդների շրջանում ակցիայի պահանջված լինելու մասին»,– ասվում է հաղորդման մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-