Վորոնեժի մարզում հայկական համարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
24.01.2019,
13:57
Նշվում է նաև, որ վթարի հետևանքով տուժածների շրջանում հայազգի քաղաքացիներ չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը հաղորդություն է տարածել, նշելով ՌԴ ԱԻՆ-ից դեսպանությանը տրամադրված տեղեկատվության համաձայն, Վորոնեժի մարզում ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի և «Setra» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
ՌԴ ԱԻՆ-ը հստակեցրել է, որ վթարի ենթարկված «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը չի եղել ՀՀ պետհամարանիշով։
Նշվում է նաև, որ վթարի հետևանքով տուժածների շրջանում հայազգի քաղաքացիներ չեն եղել։-0-