Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Վտանգավոր հավի մսի համար ՍԱՊԾ–ն անվտանգության սերտիֆիկատ է տվել

11.04.2018, 11:00
ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում։
Վտանգավոր հավի մսի համար ՍԱՊԾ–ն անվտանգության սերտիֆիկատ է տվել

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի տեղեկացմամբ, Ուկրաինայից ներկրված հավի մսի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են սալմոնելաներ, սննդամթերքը համարվել է օգտագործման համար վտանգավոր:

«Թեև ՍԱՊԾ որոշումով պետք է խմբաքանակը ոչն­չացվեր, բայց նույն օրը այդ մթերքի համար ՍԱՊԾ-ն տրամադրել է անվտանգության սերտիֆիկատ` փաստացի հաշվի չառնելով մթերքի մասին լաբորատորիայի կողմից տրված եզրակացությունը: Ընդ որում, ՍԱՊԾ-ն ներմուծ­ման հավաստագրերը տվել է ավելի շուտ, քան ստացվել են տվյալ բեռի լաբորատոր փորձաքննության արդյունք­ները», – նշում են հոդվածի հեղինակներն` ավելացնելով, որ սա միակ նման օրինակը չէ։

«ՎՊ հաշվետվության մեջ ՍԱՊԾ խախտումների մասին փաստերի պակաս չկա: ՍԱՊԾ-ում բավական չէ օգտագործման համար վտանգավոր սննդի հանդեպ աչք են փակել, չեն զլացել նաև մս­խել պետական միջոցները: 27 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, նրանց ներգրավել են որ­պես փորձագետներ, տվել են մոտ 10 մլն դրամ պարգևավճար, ինչի իրավունքն օրենքով չունեին»,-գրում է թերթը:–0–