Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Ամերիաբանկն աջակցել է «Շենգավիթ» ԲԿ–ի նոր մասնաշենքի բացմանը և տեխնիկական վերազինմանը

06.03.2019, 20:56
2018թ. սեպտեմբերի 15–ին բացվեց «Շենգավիթ» ԲԿ 13 հազ. քմ մակերեսով բոլորովին նոր մասնաշենքը։
Ամերիաբանկն աջակցել է  «Շենգավիթ» ԲԿ–ի նոր մասնաշենքի բացմանը և տեխնիկական վերազինմանը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. 2018թ. սեպտեմբերի 15–ին բացվեց «Շենգավիթ» ԲԿ 13 հազ. քմ մակերեսով բոլորովին նոր մասնաշենքը։

«Շենգավիթ» ԲԿ–ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը կարևորում է «Ամերիաբանկի» դերը ԲԿ–ի նոր մասնաշենքի կառուցման և այն նոր սարքավորումներով վերազինելու գործում։ Այս մասին հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Նրա խոսքով, «Ամերիաբանկի» հետ բժշկական կենտրոնը գործակցում է արդեն երկար տարիներ։ «Ինչու ենք «Ամերիաբանկի» հետ համագործակցել, որովհետև երբ ինչ–որ խնդիրներ ենք ունենում, բանկը, մեկ–երկու ժողով կազմակերպելուց հետո, թայմաութ է վերցնում երկու օրով, և երկու օր հետո արդեն գալիս է` այդ խնդիրները լուծած»,– ասաց Ուռումյանը։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքնրով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0–