Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Արտակարգ ռեժիմի երկարաձգմամբ պայմանավորված՝ Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է մինչև մայիսի 15 բոլոր չվերթները

13.04.2020, 20:20

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է մինչև մայիսի 15 բոլոր չվերթները՝ Արտակարգ ռեժիմի երկարաձգմամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

Ինչպես նշել է Արմենիա ավիաընկերությունը, չեղյալ հայտարարված թռիչքների բոլոր ուղևորներին կտրամադրվի չօգտագործված տոմսի գումարի համար վաուչեր, որը ուժի մեջ կլինի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 13-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 1039 հաստատված դեպք։ Բուժվել է 211 մարդ, 14 մարդ, ցավոք, մահացել է։–0–