Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ավինյան․ Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծման համար Երևանի քաղաքապետարանն աշխատում է երեք ուղղությամբ

23.10.2025, 17:36
Քաղաքապետը անդրադարձել է նաև վերջերս աղբավայրում տեղի ունեցած հրդեհին
Ավինյան․ Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծման համար Երևանի քաղաքապետարանն աշխատում է երեք ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծման համար Երևանի քաղաքապետարանն աշխատում է երեք ուղղությամբ, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հրդեհը պատահականություն չէ։ Հարուցվել է քրեական վարույթ։

«Առաջին ուղղությամբ հայտարարվել է երկփուլ մրցույթ՝ աղբի վերամշակման գործարան կառուցելու և այդ ոլորտում փորձ ունեցող ընկերությունների ներգրավման համար։ Առաջին փուլում կընդունվեն առաջարկները, իսկ երկրորդ փուլում կանցկացվի ավարտական մրցույթ՝ գործարանի կառուցման նպատակով», – ասավ Ավինյանը։

Նրա խոսքով, երկրորդ ուղղությունը վերաբերում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և միջազգային ֆինանսական գործընկերների հետ համատեղ ընթացող գործընթացին։

«Իսկ երրորդ ուղղությամբ մշակվում է նոր ծրագիր՝ Նուբարաշենի գործող աղբավայրում նախնական վերամշակման գործընթաց իրականացնելու համար», – ընդգծեց Ավինյանը։

Քաղաքապետը անդրադարձել է նաև վերջերս աղբավայրում տեղի ունեցած հրդեհին։

«Քաղաքապետարանը չեղարկել է մասնավոր ընկերության հետ կնքված՝ աղբավայրի կառավարման պայմանագիրը և վերցրել է կառավարումն իր ձեռքը։ Բացի այդ, քաղաքապետարանը ներդրել է ամբողջական տեսահսկման համակարգ և սահմանափակել տարբեր ավտոմեքենաների մուտքը տարածք։ Այսուհետ աղբավայրի վերահսկողությունը բավական խիստ է լինելու», – ասաց Ավինյանը։