Աղքատության խնդիրն արդիական է 350 հազար հայ թոշակառուների համար. վարչապետ
19.03.2014,
19:12
550 հազար թոշակառուից 350 հազարը բախվում է աղքատության հիմնախնդրին, չորեքշաբթի կառավարության նիստում ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. 550 հազար թոշակառուից 350 հազարը բախվում է աղքատության հիմնախնդրին, չորեքշաբթի կառավարության նիստում ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուից 350 հազարը բախվում է աղքատության հիմնախնդրին, և մենք հունվարի 1-ից թոշակները բարձրացնելով 15 տոկոսով, այնպիսի վերաբաշխում կատարեցինք, որ առաջին հերթին կարողանանք բարձրացնել առավել ցածր թոշակ ստացողների թոշակները»,– ասաց Սարգսյանը։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին նշեց, որ էլեկտրոնային բազայի տվյալներով, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թիվը կազմում էր 68 հազար, աղքատության ստորին գծից ցածր կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թիվը կազմում էր 230 հազար և աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թիվը` 330 հազար։
«2014 թվականի բյուջեում նախատեսված է 29 մլրդ դրամ միայն աշխատանքային կենսաթոշակների բարձրացման նպատակով»,– ասաց նա։
Ասատրյանի խոսքով, կենսաթոշակների բարձրացման արդյունքում շուրջ հինգ անգամ պակասել է ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը` 12 հազար 800 կենսաթոշակառու՝ 68 հազարի փոխարեն, 40 տոկոսով կրճատվել է աղքատության ստորին շեմից ցածր ստացող կենսաթոշակառուների թիվը`138 հազար 300, իսկ աղքատության վերին շեմից ցածր ստացող կենսաթոշակառուների թիվը` 292 հազար 333 հազարի փոխարեն։ ($1 - 415,16 դրամ)։ -0-