Այս պահին ունենք կորոնավիրուսի 15 հաստատված դեպք. Թորոսյան
14.03.2020,
13:09
Այս պահին ունենք կորոնավիրուսի 15 հաստատված դեպք. Թորոսյան
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./ԱՌԿԱ/. Այս պահին կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 15-ի։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական»,- նշել է Թորոսյանը:
Նա հայտնել է, որ կորոնավիրուսով դրական թեստերը համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ:
«Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,- նշել է նախարարը:
Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի վարակման 15 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։ Այնուհետև մարտի 12-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք: Նախօրեին` մարտի 13–ին, հայտնի դարձավ վարակման ևս 2 դեպքի մասին։–0–