Չիլինգարովն ու Կիսելյովը ծաղիկներ են դրել Գյումրու ողբերգության զոհերի շիրիմներին
25.02.2015,
19:47
Հայտնի բևեռախույզ, ՌԴ նախագահի` Հյուսիսային և Հարավային Բևեռներում միջազգային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը չորեքշաբթի ծաղիկներ են դրել Գյումրու ողբերգության զոհերի շիրիմներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայտնի բևեռախույզ, ՌԴ նախագահի` Հյուսիսային և Հարավային Բևեռներում միջազգային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը չորեքշաբթի ծաղիկներ են դրել Գյումրու ողբերգության զոհերի շիրիմներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
«Մենք չէինք կարող լինել Հայաստանում և չայցելել Գյումրի, չարտահայտել մեր վիշտն ու զորակցությունը։ Սարսափելի ողբերգություն է։ Այս ամենը կատարած հանցագործը չպետք է անպատիժ մնա», – ասել է Չիլինգարովը։
Նրա խոսքով` կատարված ողբերգությունից կարելի է եզրահանգումներ անել` նման հանցագործության կրկնությունը թույլ չտալու համար։
«Մենք` որպես Ռուսաստանի ներկայացուցիչներ, պետք է ընդգծենք, որ մենք Հայաստանի հետ ենք։ Հասկանում եմ, որ եղբայր ժողովուրդներ ենք, սակայն պետք է ավելի շատ շփվենք, ավելի շատ հանդիպենք։ Չէ՞ որ գիտենք, թե ինչպես են հայերը վերաբերվում ռուսներին, ռուսները` հայերին։ Այս ամենին հարկավոր է աջակցել բոլոր մակարդակներում, կարծում եմ, որ մարդկային հանդիպումները շատ կարևոր են», – նշել է նա։
Կիսելյովն իր հերթին նշել է, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունն իրեն հանգիստ չի տալիս։
«Ես շատ հայ ընկերներ ունեմ։ Իմ հիմնած «Գրիբոյեդով» ակումբի անունից ասեմ, որ բոլորն, իհարկե, վրդովված են` հաշվի առնելով մեր կապերը, բարեկամությունը։ Ռուսները հատկապես դժվար վիճակում են, քանի որ մեզ վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ընկնում... Առաջանում է բողոքի զգացում և այդ հանցագործությունը կատարածից ազատվելու ցանկություն։ Քանի որ Պերմյակովը ռուս է, սակայն ինչպես ասում են` «ընտանիքն առանց հրեշի չի լինում»», – ասել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրենը։
Նրա խոսքով` այս իրադարձությունը չափազանց վայրի է և չի համապատասխանում մեր բարեկամական հարաբերություններին։
«Հայ–ռուսական հարաբերություններում լարվածություն է առաջացել մասամբ արհեստականորեն։ Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր ցանկանում են վիշտն օգտագործել իրենց սեփական շահերի համար։ Ինչ–որ մեկը գուցե իրեն այդպես է դրսևորում, ինչ–որ մեկը գումար է վաստակում, ինչ–որ մեկին ձեռնտու չէ Ռուսաստանի և Հայաստանի ամուր կապը», – ասել է նա։ Կիսելյովը նշել է, որ երկու եղբայրական և բարեկամական ժողովուրդները պետք է միասին լինեն և՛ վշտի, և՛ ուրախ օրերի ժամանակ։
Խոսելով որոշ մտավախությունների մասին, թե քննությունը դանդաղ է ընթանում` Կիսելյովը նշել է, որ նման սպանությունները մեկ–երկու ամսում չեն քննվում են։
«Նպատակն է ճիշտ կազմակերպել քննությունը, պետք չէ ոչ մեկին շտապեցնել։ Հասկանում եմ, որ էմոցիոնալ տեսակետից ցանկություն կա շուտափույթ կերպով ամեն ինչ իմանալ, սակայն մենք Լինչի դատաստանի կողմնակից չենք։ Այդ պատճառով հարկավոր է զինվել համբերությամբ, այս ժամանակին վերաբերվել` որպես վշտի ժամանակ, և ուղղակի, և անուղղակի իմաստով քարեր չնետել», – ասել է Կիսելյովը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է քննել այս միջադեպն ամենաբարձր մակարդակում որքան հնարավոր է արագ և մանրամասն։
«Գթություն չպետք է լինի, սակայն չպետք է լինի նաև արագ և սխալ ինքնադատաստան, պետք է բացահայտվեն գործի բոլոր հանգամանքները, պետք է ապացուցվի այդ մարդու մեղքը և բոլոր նրանց հնարավոր կապը, ովքեր պետք է կիսեն պատիժը։ Անհրաժեշտ է արժանի կերպով անցնել այս վշտալի ժամանակի միջով», – նշել է Կիսելյովը։–0–