Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Դժվարանցանելի ավտոճանապարհներ կան Հայաստանի տարածքում

06.12.2016, 11:42
Երեքշաբթի` դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դժվարանցանելի ավտոճանապարհներ կան Հայաստանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի` դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Անցակետում կուտակվել է 232 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 223 բեռնատար, 9 ավտոբուս (ընդահնուր 330 քաղաքացի):

Ըստ հաղորդագրության, ժամը 9։30–ի դրությամբ, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սարավան-Զանգեր, Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը:

«Դիլիջանի ոլորաններում, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սպիտակ-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան, Զանգեր-Սարավան ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»,– ասվում է հաղորդման մեջ։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Մարտունի, Վայոց ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքներում, Սյունիքի մարզում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղումներ են ձյան տեսքով:

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ: -0-