Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվեց․ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշումը

Երեկ, 12:18
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել երկարաձգել ձմեռային զորակոչի ժամկետը
Ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվեց․ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշումը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել երկարաձգել ձմեռային զորակոչի ժամկետը։  

Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ: 

«2025 թվականի ձմեռային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով՝ ս.թ. հունվարի 31-ի դրությամբ հնարավոր չի լինելու ավարտել (ընդ որում՝ որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետով հետազոտություների և վերափորձաքննության վերջնաժամկետ է սահմանված հունվարի 25-ը) քաղաքացիների պատշաճ փորձաքննությունը և դրանց արդյունքներով զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքի որոշման գործընթացը: Այդ կապակցությամբ, և 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թվականի ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով, անհրաժետություն է առաջացել զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ», – նշվում է հիմնավորման մեջ։