Մոտ 450 մարդ է հոսպիտալացվել Հայաստանում հունիս–օգոստոսին մենինգիտի կասկածով
07.08.2014,
16:38
Գրեթե 450 մարդ է հոսպիտալացվել Հայաստանում հունիս–օգոստոսին սուր մենինգիտի կասկածով, որի պատճառ կարող են լինել էնտերովիրուսները, հինգշաբթի լրագրողներին հայտնեց առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գրեթե 450 մարդ է հոսպիտալացվել Հայաստանում հունիս–օգոստոսին սուր մենինգիտի կասկածով, որի պատճառ կարող են լինել էնտերովիրուսները, հինգշաբթի լրագրողներին հայտնեց առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
«Բարեբախտաբար, սուր մենինգիտ ախտորոշումը հաստատվել է միայն մեկ երրորդ դեպքերում, ընդ որում` բարդություններից հաջողվել է խուսափել։ Հիվանդանոցներ դիմողների թիվն աստիճանաբար պակասում է։ Դեպքերը եզակի են, համաճարակ չկա»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Սահակյանը։
Սահակյանը նշեց, որ էնտերովիրուսներից առաջացած հիվանդությունները վտանգավոր են ախտանիշների բազմազանությամբ և նրանով, որ փոխանցվում են ոչ միայն օդակաթիլային եղանակով, այլ նաև հիվանդ մարդկանց կամ վարակված առարկաների հետ շփումից։ Էնտերովիրուսների առանձնահատկությունն այն է, որ առողջ մարդը կարող է վիրուսակիր լինել 5-6 ամիս, և այդպիսով դառնալ առողջ մարդկանց վարակման աղբյուր։
«Վտանգն այն է, որ էնտերովիրուսային հիվանդությունների ախտանիշները կարող են արտահայտվել ամենատարբեր ձևերով, օրինակ, սուր շնչառական հիվանդությունների, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի հիվանդությունների տեսքով։ Ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ է անցնել հատուկ լաբորատոր հետազոտություն»,– ասաց Սահակյանը։
Ըստ նրա, այնպիսի ախտանիշների առկայության դեպքում, ինչպես բարձր ջերմությունն է, անտանելի գլխացավ, ընդհանուր թուլություն և ուժեղ փսխում, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժիշկի։ Էնտերովիրուսների դեմ հատուկ պատվաստումներ չկան։
«Էնտերովիրուսային հիվանդություններից պաշտպանվելու համար պետք է պահպանել անձնական հիգիենայի տարրական կանոններ, հաճախ լվանալ ձեռքերը, մրգերն ու բանջարեղենը, անցկացնել սենյակների ախտահանում, չլողանալ բաց ջրամբարներում, որոնք նախատեսված չեն դրա համար»,– ասաց իմունոլոգը։
Նա նշեց նաև, որ Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրահանգով կանխարգելիչ հակահամաճարակաբանական միջոցառումներ են իրականացվում մանկապարտեզներում և ամառային ճամբարներում` էնտերովիրուսային վարակների բռնկումից խուսափելու և հիվանդությունը վերահսկելու համար։
Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնութագրվում են տենդով և բազմազան կլինիկական ախտանշաններով` պայմանավորված կենտրոնական նյարդային, սրտանոթային, ստամոքսաղիքային, մկանային, շնչառական և այլ համակարգերի ախտահարումով:-0- -