Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակի երգը կհրապարակվի մինչև մարտի 15-ը

21.02.2014, 13:56
«Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան մասնակցի երգն ընտրվել է, և մրցույթի ստեղծագործական խմբի որոշմամբ՝ ընտրված երգը համանուն տեսահոլովակի հետ համատեղ կհրապարակվի մինչև մարտի 15-ը, տեղեկացնում են Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակի երգը կհրապարակվի մինչև մարտի 15-ը
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան մասնակցի երգն ընտրվել է, և մրցույթի ստեղծագործական խմբի որոշմամբ՝ ընտրված երգը համանուն տեսահոլովակի հետ համատեղ կհրապարակվի մինչև մարտի 15-ը, տեղեկացնում են Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ և օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ:

«Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:

Մրցույթն այս տարի կրում է «Join usե (Միացեք մեզ) խորագիրը: Կազմակերպիչների նախաձեռնությամբ՝ այս տարի յուրաքանչյուր մարդ կկարողանա հայտնվել «Եվրատեսիլում», եթե երգի «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող ճանաչված Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթի «Only Teardrops» երգը կամ պարի այդ երգի ներքո՝ տեսագրվելով JoinUs.dk կայքում: Լավագույն կատարումները կցուցադրվեն մրցույթի էկրաններին, իսկ պարողները կստանան մրցույթի բեմում ելույթ ունենալու հրավեր:

Արամ MP3-ը դեռևս փետրվարի 3-ին հանրության դատին էր հանձնել «Only Teardrops» երգի cover տարբերակը՝ իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքներով համեմված։

Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է սկսած 2006 թվականից։ Լավագույն արդյունքը հանրապետության ներկայացուցիչների թվում այդ մրցույթում 2008 թվականին ցույց է տվել չորրորդ տեղը զբաղեցրած Սիրուշոն։

2013 թվականին Հայաստանը ներկայացրել է Դորիանս ռոք–խումբը, որը զբաղեցրել է 18–րդ տեղը։ -0-