Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Գազպրոմ Արմենիան» զգուշացնում է. կդադարեցվի 30 հազ. դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը

24.04.2020, 14:17
«Գազպրոմ Արմենիան» զգուշացնում է. կդադարեցվի 30 հազ. դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիան» զգուշացնում է. կդադարեցվի 30 հազ. դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Գազպրոմ Արմենիան» հայտնել է, որ կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը: Այս մասին նշվում է ընկերության Facebook-յան էջում:

«Ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունները հաղորդագրություններ են տարածել սպառված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումներ կատարելու մասին։ Հայտարարությունները կատարվել են հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած: 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն ռուսական «Գազպրոմ» ընկերության 100%–անոց դուստր ընկերությունն է։ «Գազպրոմ Արմենիա»–ն զբաղվում է գազամատակարարմամբ Հայաստանի ներքին շուկայում։ Ընկերությունը նաև իրականացնում է գազի տեղափոխում, պահպանում, բաշխում և իրացում, զբաղվում է գազատրանսպորտային համակարգի վերակառուցմամբ, ինչպես նաև գազի ստորգետնյա պահման հզորությունների ընդլայնմամբ: –0–