Հայաստանի Արմավիրի մարզում կարկտահարության հասցրած վնասը մոտ 25 մլրդ դրամ է կազմել. պատգամավոր
13.06.2013,
14:32
Հայաստանի Արմավիրի մարզում կարկտահարության հասցրած վնասը կազմել է մոտ 25 մլրդ դրամ, հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Արմավիրի մարզում կարկտահարության հասցրած վնասը կազմել է մոտ 25 մլրդ դրամ, հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը։
«Առավելապես տուժել են պտղատու և խաղողի այգիներ ունեցող ֆերմերները»,– ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսում։
Ըստ նրա, Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած ֆերմերների աջակցության հիմնադրամին արդեն 74 մլն դրամ է փոխանցվել։
Նա պարզաբանեց, որ միջոցները հավաքվում են մինչև օգոստոսի 1–ը, ինչից հետո ֆերմերների հետ համատեղ կլուծվի կուտակած միջոցների բաշխման հարցը։
«Մենք հասկանում ենք, որ չենք կարող մինչև օգոստոսի մեկը հավաքել հասցված վնասը հատուցելու համար անհրաժեշտ գումարը, սակայն բոլոր միջոցներն անպայման կօժանդակեն ծայրահեղ վիճակում գտնվող հայ ֆերմերներին»,– ասաց պատգամավորը։
Նա միաժամանակ հայտնեց, որ, նախևառաջ, ֆինանսական աջակցություն կցուցաբերվի առավելագույն վնաս կրած ֆերմերներին, մասնավորապես, պտղատու ծառեր և խաղողի այգիներ ունեցողներին։
Պետրոսյանը նշեց նաև, որ բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնող ֆերմերներն ունեն կրկնակի ցանքի հնարավորություն։
Պատգամավորը կոչ արեց Հայաստանի բոլոր քաղաքացիներին, հատկապես սփյուռքահայ հայրենակիցներին, օժանդակել հիմնադրամին։
Կարկտահարությունից տուժած գյուղացիներին միջոցներ կարելի է փոխանցել Կոնվերսբանկում` 1930047127690100 (դրամային հաշիվ) և 1930047127690101 (դոլարային հաշիվ) հաշիվներին։
Մայիսի 12–ին տեղի ունեցած կարկտահարության վնասը կազմում է շուրջ 17 հազար հա գյուղատնտեսական ցանքատարածք։ Մայիսի 23–ին ՀՀ կառավարությունը ծրագիր ընդունեց տուժած գյուղացիներին աջակցելու ուղղությամբ, որը նախատեսում է վնասը փոխհատուցելու տարբեր քայլեր. գյուղատնտեսական վարկերի սպասարկման հարցում անհատական մոտեցում, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի օգտագործման վճարման արտոնություններ, նոր հակակարկտային կայանների տեղադրում։ -0-