Հայաստանի գիտության և առաջավոր տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը 15 տարվա ընթացքում գիտական ծրագրերին մոտ $5 մլն. է հատկացրել
26.10.2012,
14:00
Հայաստանի գիտության և առաջավոր տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը 15 տարվա ընթացքում գիտական ծրագրերին մոտ $5 մլն. է հատկացրել, ուրբաթ լրագրողներին հայտնեց հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը՝ կառույցի 15-ամյա գործունեության արդյունքներն ամփոփելով:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գիտության և առաջավոր տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը 15 տարվա ընթացքում գիտական ծրագրերին մոտ $5 մլն. է հատկացրել, ուրբաթ լրագրողներին հայտնեց հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը՝ կառույցի 15-ամյա գործունեության արդյունքներն ամփոփելով:
«Տասնհինգ տարվա ընթացքում մեր հիմնադրամը տարբեր գիտական ծրագրերի իրականացման համար մոտ $5 մլն. է հատկացրել, որի հիմնական մասը՝ մոտ $4,5 մլն,-ը, դրամաշնորհի տեսքով ստացվել է Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման ամերիկյան հիմնադրամից (US CRDF)», - ասաց նա:
Նա միաժամանակ ավելացրեց, որ միջոցների մի մասը հիմնադրամը ստացել է պետության և մասնավոր կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ հայկական Սփյուռքից:
«Մեր նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարելի է լավ արդյունքի հասնել ոչ մեծ ֆինանսական միջոցներ ունենալով», - նշեց նա:
Կարապետյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի ծրագրերին 15 տարվա ընթացքում մասնակցել է մոտ 2500 գիտնական», - նշեց նա:
Նա հայտնեց նաև, որ մոտ ժամանակներս հիմնադրամը մտադիր է գիտական ծրագիր ֆինանսավորել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:--0--