Հայաստանի ԱԳՆ–ն «թեժ գիծ» է բացել Իտալիայում գրանցված երկրաշարժի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654»,– ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Հայաստանի ԱԻՆ–ը հայտնել էր, որ չի տիրապետում Իտալիայում գրանցված երկրաշարժի հետևանքով հայերի կամ Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկության։
Իտալիայի իշխանությունների տվյալներով, հինգշաբթի առավոտյան դրությամբ երկրում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը կազմել է 247։
6.2 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել օգոստոսի 24–ի առավոտյան Իտալիայի Ակումոլի, Ամատրիչե և Արկուատա դել–Տրոնտո քաղաքաները։
Տուժած քաղաքներում ընթանում են փրկարարական աշխատանքներ, ստեղծվել են վրանային քաղաքներ անտուն մնացած մարդկանց համար։ -0-