Հայաստանը հայտնվել է Եվրոպայի ամենաերիտասարդ երկրների ցանկում
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հայտնվել է Եվրոպայի ամենաերիտասարդ բնակչությամբ երկրների եռյակում` Եվրոստատի տվյալների հիման վրա The MDS–ի վարկանիշի համաձայն։
Ինչպես հայտնում է պարբերականը, վարկանիշի առաջատարն Ադրբեջանն է, երկրորդ տեղում Հայաստանն է, եռյակը եզրափակում է Կիպրոսը։
Հետազոտության համաձայն, 25–օց 29 տարեկան քաղաքացիները կազմում են Հայաստանի բնակչության 8.9 տոկոսը, ընդ որում` 10 տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 9 տոկոս։
Ադրբեջանում երիտասարդության բաժնեմասը կազմում է 9.4 տոկոս (10 տարի առաջ` 9,1%), Կիպրոսում` 8,5% (անփոփոխ)։
Մինչ այդ 10 տարի շարունակ եվրոպական երկրների թվում առաջատարը Թուրքիան էր` երիտասարդ բնակչության 9 տոկոսով։ Այսօրվա դրությամբ, այդ ցուցանիշը նվազել է մինչև 7.7 տոկոս։
Հայաստանի հարևան երկրների թվում իր դիրքերը պահպանել է միայն Վրաստանը, որտեղ երիտասարդ սերունդը կազմում է բնակչության 7.3 տոկոսը։ -0-