Рейтинг@Mail.ru
USD
397.78
EUR
408.04
RUB
3.874
GEL
140.07
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում 7 ամսում ծնելիությունը նվազել է 7,6%-ով

06.09.2024, 10:27
Հայաստանում այս տարվա հունվարից ծնելիության անկում է գրանցվել
Հայաստանում 7 ամսում ծնելիությունը նվազել է 7,6%-ով

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանում 2024 թվականի հունվար-հուլիսին ծնելիության մակարդակը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Հայաստանում այս տարվա հունվարից ծնելիության անկում է գրանցվել։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 18 632 երեխա, մինչդեռ 2023 թվականին յոթ ամսում գրանցվել է 20 157 նորածին։

Ընդ որում, նշված ժամանակահատվածում գրանցվել է մահացած նորածինների 227 դեպք, ինչը 9,7 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվար-հուլիսին հանրապետությունում մահացել է 15 166 մարդ, ինչը 6,3%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Այսպիսով, կենսունակության գործակիցը՝ ծնելիության թվի հարաբերակցությունը մահացության թվին, այս տարվա հունվար-մայիսին կազմել է 122,9%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 141,2%-ի համեմատ։