Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում նախատեսվում է ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու համար պատժի խստացում

13.02.2020, 17:40
Հայաստանում նախատեսվում է ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու համար պատժի խստացում
Հայաստանում նախատեսվում է ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու համար պատժի խստացում

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվրաիր./ԱՌԿԱ/. Ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար պատիժը կխստացվի՝ ընդհուպ մինչև ազատազրկում: Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում՝ ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու համար քրեական պատասխանատվություն սահմանելուն:

«Օրենքի հիմնական նպատակն է ընտանիքի պաշտպանությունն ու սեփական ընտանիքում ապրելու երեխայի իրավունքների ապահովումը»,- նշել է Բաթոյանը: 

Մասնավորապես, անձը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով:

«Ավելի խիստ պատիժ է սահմանվում, եթե այդ արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով: Այդ դեպքում՝ անձը կպատժվի ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա»,- նշել է Զարուհի Բաթոյանը:

Նրա խոսքով, եթե հանցագործությունը կատարվի կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացնի տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ, ապա պատիժը կսահմանվի ազատազրկումը՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:-0-