Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայկական բուհերը կարող են $100-600 հազ. չափով դրամաշնորհներ ստանալ նորարարական ծրագրերի զարգացման համար

16.10.2012, 19:22
Հայկական բուհերը կարող են $100-600 հազ. չափով դրամաշնորհներ ստանալ նորարարական ծրագրերի զարգացման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը:  

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բուհերը կարող են $100-600 հազ. չափով դրամաշնորհներ ստանալ նորարարական ծրագրերի զարգացման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը: 

«Ծրագրի հիմնական նպատակը բուհերում նորարարական ծրագրերի խթանումն է՝ կրթության որակի և արդյունավետության բարձրացման նպատակով»,- ասաց Ղազարյանը:

Նրա խոսքերով՝ Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Կենտրոնը երեք տիպի դրամաշնորհ է տրամադրում՝ կոնսորցիումների համար $300-600 հազ., պետական և մասնավոր բուհերի համար՝ - $100 - $300 հազ.: 

Ղազարյանը նշեց, որ հաջող իրագործման դեպքում այս ծրագիրը կդառնա կրթության և գիտության նախարարության մշտական մեխանիզմը՝ բուհերում նորարարական լուծումները խրախուսելու համար:--0--