Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հետխորհրդային տպագիր մամուլն արևմտյան մամուլից շուտ կարող է «մեռնել». ԵԱՄՖ մասնակից

11.12.2012, 12:49
Հետխորհրդային տպագիր մամուլն արևմտյան մամուլից շուտ կարող է «մեռնել», Եվրոպական և ասիական մեդիաֆորումի ընթացքում ասել է «Էքսպերտ–Ուկրաինա» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Բլինովը։
Հետխորհրդային տպագիր մամուլն արևմտյան մամուլից շուտ կարող է «մեռնել». ԵԱՄՖ մասնակից
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հետխորհրդային տպագիր մամուլն արևմտյան մամուլից շուտ կարող է «մեռնել», Եվրոպական և ասիական մեդիաֆորումի ընթացքում ասել է «Էքսպերտ–Ուկրաինա» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Բլինովը։

«Մենք հետխորհրդային տարածաշրջանում տպագիր լրատվամիջոցների հանդեպ ավելի մարտական ենք տրամադրված։ Հետխորհրդային մի շարք երկրներում դրանք բիզնես չեն համարվում»,– ասել է Բլինովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Ո՞րն է տպագիր մամուլի հիմնական եկամուտը։ Գովազդը։ Ուկրաինայում գովազդը տպագիր մամուլի եկամտի 90 տոկոսն է կազմում։ Մեդիահոլդինգների մեծ մասի վաճառքը կազմում է եկամտի 5-10 տոկոսը։ Միևնույն ժամանակ, արևմտյան տպագիր լրատվամիջոցներում տպաքանակի վաճառքից ստացած եկամուտն ավելի մեծ է»,– ասել է Բլինովը։

«Մեր արևմտյան գործընկերները, երբ հարցը կտրուկ էին դնում` 3-5 տարի հետո կմահանա արդյո՞ք տպագիր մամուլը, եկան ընդհանուր համաձայնության, որ օրաթերթերը կմահանան 2020 թվականին մոտ։ 2020 թվականից շուտ մահվան սպառնալիք չկա»,– ասել է փորձագետը։

«Անկասկած, արևմտյան լրատվամիջոցների ղեկավարները հասկանում են, որ մինչև 2020 թվականը երեկվա նորությունները չկարդալու սովորույթը կհաղթանակի»,– եզրափակել է նա։--0-