Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ՀՀ նախագահը խոստացել է հասանելի բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել պետական ծառայողներին

28.08.2013, 19:26
Հայաստանում շուտով պետական ծառայողների բնակարանային պայմանների բարելավման ծրագիր կիրականացվի, չորեքշաբթի հանրապետության Կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում հայտնել է նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ նախագահը խոստացել է հասանելի բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել պետական ծառայողներին
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում շուտով պետական ծառայողների բնակարանային պայմանների բարելավման ծրագիր կիրականացվի, չորեքշաբթի հանրապետության Կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում հայտնել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նախագահը նշել է, որ նոր ծրագիրը կազմված է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի սկզբունքով։

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010թ.–ի հունվարից` հատուկ ստեղծված «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով։ Ծրագրի համաձայն, վարկի առավելագույն չափը կազմում է 16 մլն դրամ։ Տոկոսադրույքը երևանցիների համար կազմում է 8–8,5 տոկոս։

«Մենք պատրաստ ենք շատ լավ, շուկայականից ավելի ցածր գներով և վարկավորման միջոցով ավելի լավ պայմաններ ապահովող բնակարան տրամադրել»,– ասել է նախագահը։  

Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է քաղաքացիական ծառայողների համար սոցիալական փաթեթի շահառուների ցուցակի ընդլայնում, որտեղ մշակույթի, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներում տվյալ պահին ընդգրկված է մոտ 150 հազար քաղաքացիական և պետական ծառայող։

Սոցիալական փաթեթի շրջանակներում յուրաքանչյուր աշխատողին հատկացվող միջոցների չափը 2012թ.–ի հունվարից տարեկան կտրվածքով կազմում է 132 հազար դրամ։ Սոցիալական փաթեթը թույլ է տալիս շահառուներին օգտվել պարտադիր բժշկական ապահովագրության ծառայություններից, ամսական մարելով հիփոթեքային վարկերը, վճարել բուհերի ուսման վարձը, ինչպես նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հանգիստ կազմակերպել։

Պետության ղեկավարը նշել է, որ ևս մի շարք նախագծեր կան, որոնք ուղղված են քաղաքացիական և պետական ծառայողների կենցաղի և աշխատանքի պայմանների բարելավմանը, սակայն տվյալ միջոցառումների շրջանակներում տրամադրվող միջոցները պետք է ծախսվեն առավելագույն արդյունավետությամբ։

«Եթե մենք ավելացնում ենք միջոցները տեխնիկական վերազինման կամ ծրագրեր իրականացնելու համար, մի կողմից մենք այդ միջոցներով պետք է ավելի մեծ աշխատանք կատարենք, մյուս կողմից՝ այդ տեխնիկական զինվածությունը և մանկավարժի կամ պետական ծառայողի աշխատավարձի բարձրացումը պետք է բերեն արդյունքի՝ կարողանանք պատրաստել մրցունակ մասնագետներ: Կարծում եմ, մենք այստեղ դեռևս բավականաչափ անելիքներ ունենք»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: ($1 – 405,95 դրամ է) —0-