Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Ի՞նչ ետք է անի ՀՀ տաարածք մուտք գործող անձը, որպեսզի դուրս գա 14-օրյա ինքնամեկուսացումից (ՖՈՏՈ)

17.08.2020, 18:55
Ինչպե՞ս խուսափել ինքնամեկուսացումից՝ Հայաստան ժամանելիս․ ՖՈՏՈ
Ի՞նչ ետք է անի ՀՀ տաարածք մուտք գործող անձը, որպեսզի դուրս գա 14-օրյա ինքնամեկուսացումից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․ /ԱՌկա/․ COVID-19 նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկ

Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Այս մասին ասվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Facebook-յան էջում։

«Նշենք, որ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Մինչև հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը։ 

Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում:

Ստորև ներկայացված է թեստավորումն իրականացնող լաբորատորիաների ցանկը:-0-