ԿԳՆ–ն և «ՀԷՑ»–ը Հայաստանի դպրոցներում էլեկտրաէներգիայի անվտանգ օգտագործման կանոնների մասին դասեր են կազմակերպում
27.09.2013,
13:54
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ուրբաթ Համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է աշխատանքի և ջանքերի համակարգում` երկրի հանրակրթական դպրոցներում էլեկտրաէներգիայի անվտանգ օգտագործման կանոնների դասերի կազմակերպման հետ կապված խնդիրների լուծման համար։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ուրբաթ Համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է աշխատանքի և ջանքերի համակարգում` երկրի հանրակրթական դպրոցներում էլեկտրաէներգիայի անվտանգ օգտագործման կանոնների դասերի կազմակերպման հետ կապված խնդիրների լուծման համար։
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «ՀԷՑ» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը։
Բիբինի խոսքով` փաստաթղթում նշված է կրթության և գիտության նախարարության և իր գլխավորած ընկերության համաձայնեցված դիրքորոշումներն ու գործողությունները` ուղղված համագործակցությանը, աշխատանքի արդյունավետության բարձրացման պայմանների ստեղծմանն ուսումնական հաստատություններում։
«Նախագիծն իրագործվում է «ՀԵՑ»–ի կողմից նախորդ տարվա սկզբից։ Մենք արդեն դասեր ենք անցկացրել Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 1200 հանրակրթական դպրոցներում։ Նախագիծը նախատեսված է, նախևառաջ, 4-7 դասարանների աշակերտների համար։ Նախագծի գլխավոր նպատակը դժբախտ պատահարների կանխումն է, մենք ավելի շեշտադրում ենք այն հարցերը, որոնք կոնկրետ վերաբերում են անվտանգության տեխնիկային»,– ասաց նա լրագրողներին ստորագրման արարողության ժամանակ։
Բիբինը հայտնեց, որ նախաձեռնության շրջանակներում «ՀԷՑ» անվտանգության տեխնիկայի մասնագետները դպրոցականներին պատմում են էլեկտրականության հետ վարվելու հիմնական կանոնների, էլեկտրական հոսանքահարումից պաշտպանվելու միջոցների մասին, օրինակներ են բերում կյանքից և ցույց են տալիս, թե ինչպես է պետք առաջին բուժօգնություն ցույց տալ։
Բիբինը պատմեց նաև, որ «ՀԷՑ»–ի նախաձեռնությամբ դպրոցականների հետ մանկական «Մուլտիշոկ» ամսագրի ստեղծագործական անձնակազմի կողմից պատրաստվել է հատուկ նկարազարդ բուկլետ։ Գրքույկը կպատմի երեխաներին, թե ինչ է էլեկտրականությունը, էլեկտրաէներգիայի ինչ աղբյուրներ գոյություն ունեն, որն է էլեկտրականության դերը կենցաղում, որոնք են էլեկտրասարքերի հետ վարվելու անվտանգ կանոնները և ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել։
«Շատ կարևոր է սովորեցնել երեխաներին կենցաղի առարկաների հետ վարվելը։ Մեր անցկացրած թեմատիկ դասերն օգնում են իմանալ էլեկտրաանվտանգության ոչ միայն հիմքերի մասին, այլ նաև ծանոթանալ մոտ գտնվող էներգաօբյեկտների հետ վարվելու կաննոներին։ Այդ նպատակով մենք ամեն տարի կազմակերպում ենք բաց դռների օր դպրոցականների և բուհերի ուսանողների համար»,– ավելացրեց նա։
Արմեն Աշոտյանն իր հերթին նշեց, որ նախարարությունը մեծ նշանակություն է տալիս մասնավոր հատվածի հետ համագործակցությանը։
«Ցավոք, նման համագործակցության մշակույթը դեռ այնքան էլ տարածված չէ Հայաստանի բիզնես–վերնախավի շրջանում։ Այդ պատճառով էլ կարևորում ենք այդ համաձայնագրի ստորագրումը»,– ասաց նախարարը։
Աշոտյանը նշեց, որ ստորագրման արարողությունից հետո կայցելի «ՀԵՑ»–ի ժամանակակից ուսումնական կենտրոնը, որտեղ կդիտարկի համագործակցության հեռանկարները նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների մակարդակով։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է, որը հանդիսանում է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիա» ընկերության (60 տոկոս բաժնետոմսեր) և «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի (40 տոկոս) դուստր կառույցը։ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ունի 12 մասնաճյուղ (որոնցից 5-ը՝ Երևանում) և զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով՝ սպասարկելով մոտ 950 հազ. բաժանորդների։ --0—