Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

«Մարտի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան». Փաշինյանն անդրադարձել է ՀՀ-ի պարենային ապահովվածության մակարդակին

19.03.2020, 16:33

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած Կառավարության նիստին անդրադարձել է նաև ՀՀ-ում պարենային ապահովվածության մակարդակին և նշել, որ այդ առումով խնդիրներ չունենք:

«Մենք ունենք սննդի լավ պաշար: Օրինակ, շաքարավազ 201 օրվա ունենք, երեկ չէ առաջին օրվա դրությամբ: Հավի միս՝ 64 օրվա, ձեթ՝ 38 օրվա պաշար ունենք: Մարտի 18-ին միայն 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում ձեթ՝ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն՝ 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ՝ 20 տոննա և այդպես շարունակ»,- նշել է վարչապետը:

 Փաշինյանը նշել է, որ լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով՝ բենզինով և դիզելային վառելիքով:

Նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է բենզինի պաշարների ապահովվածության մասին տվյալները:

«Մենք առնվազն բենզինի 3 ամսվա պաշար ունենք, չհաշված նաև այս ներմուծումները: Դիզելով ամիս ու կեսվա պաշար ունենք: Մեզ մոտ օրական բժշկական սպիրտի 12 760 լիտր վերամշակվում է, դրա արդյունքում ստացվում է մոտ 11 տոննա»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մարտի 16-ին երկրում հայտարարել է արտակարգ դրություն՝ մարտի 16-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում: -0-