Մեծ թվով դիմումների կուտակումների պատճառով ՃՈ ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին
18.05.2020,
18:54
Մեծ թվով դիմումների կուտակումների պատճառով ՃՈ ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. Դադարեցված գործառույթների վերսկսման կապակցությամբ՝ մայիսի 18-ից Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից ամբողջ ծավալով վերսկսվել է ծառայությունների մատուցումը: Այս մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
«Քաղաքացիների մեծ թվով դիմումների կուտակումների պատճառով ստորաբաժանումները կաշխատեն նաև մայիսի 23-ին և 24-ին (շաբաթ և կիրակի օրերին) սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9.00-18.00, քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 9.30-16.30»,- նշվում է ոստիկանության Facebook-յան էջում:

Ոստիկնությունը քաղաքացիների կոչ է անում առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, կուտակումներ չստեղծել, պահպանել սոցիալական հեռավորություն:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:-0-