Մինչև տարեվերջ Երևանում կավարտվի պիլոտային ծրագիրը` կփոխարինվի 20 վերելակ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանում վերելակների փոխարինման պիլոտային ծրագիրը կավարտվի մինչև տարեվերջ, կփոխարինվի 20 վերելակ, ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Քաղաքապետարանի տվյալներով, այսօր Երևանում գործում է ավելի քան 4.4 հազար վերելակ, որոնց հիմնական մասը տեղադրվել է 1956-1993 թվականներին և փոխարինելու կարիք ունի, քանի որ դրանց շահագործման ժամկետը կազմում է 25 տարի։ 2007-2008 թվականներին պետբյուջեից 3 մլրդ դրամ է հատկացվել, ինչի հաշվի նորոգվել է 2464 վերելակ և տեղադրվել են 35 նորերը։
Խնդիրը համալիր լուծում է պահանջում, սակայն մեկ վերելակի արժեքը կազմում է 15-17 հազար դոլար, իսկ բնակիչները նման գումարներ չունեն։
«Հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմը և քաղաքացիների կյանքի և առողջության սպառնալիքնը` Երևանի քաղաքապետարանը վերելակների փոխարինման ծավալուն ծրագիր է նախաձեռնել։ Ծրագրի շրջանակում ծրագրվում է փոխարինել 3500 վերելակ (առանց վթարային տների և նորակառույցների, ինչպես նաև բեռնատար վերելակների)»,- ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ համալիր ծրագրի մեկնարկի մասին քաղաքապետարանը հայտարարել է դեռևս հունվարրին, նախագիծն արդեն հաստատվել է կառավարության կողմից, միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել։
Նրա խոսքով, ծրագիրը կիրականացվի վարկային միջոցներով, քանի որ վերելակների փոխարինման համար կպահանջվի 32 մլրդ դրամ։
«Սա Եչևանի քաղաքապետարանի բյուջեի բոլոր սեփական մուտքերի ծավալն է, և հնարավոր չէ մի կողմ դնել բոլոր ծախսերը և կենտրոնանալ միայն վերելակների վրա։ Ծրագրվում է, որ կառավարությունը ծրագրի իրագործման նպատակով կներգրավի սուվերեն վարկ։ Նախնական տվյալներով, 3500 վերելակի փոխարինման համար կպահանջվի 4 տարի»,– ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ քաղաքապետի հանձնարարականով արդեն մեկնարկել է 20 վերելակների փոխարինման պիլոտային նախագիծը` հասկանալու համար, թե ինչ խնդիրներ կարող են ծագել դրա իրագործման ընթացքում։
Փոխքաղաքախետի խոսքով, ընտրվել են Երևանի 10 շրջանների շենքեր` հաշվի առնելով դրանց վիճակը, մաշվածության աստիճանը և մի շարք այլ չափանիշներ։
«Առաջին 20 վերելակները կնորոգվեն համայնքային բյուջեների հաշվին, ինչը կարժենա մոտ 190 մլն դրամ, և ծրագրվում է, որ մինչև տարեվերջ պիլոտային ծրագիրը կավարտվի, և վերելակները փոխված կլինեն»,– ասաց Սարգսյանը։
Միաժամանակ, արդեն գործող վերելակային տնտեսության շահագործմանը համայնքային բյուջեներից 2019 թվականին կուղղվի 121 մլն դրամ, ընդ որում, որ 2018 թվականին այդ նպատակներով ուղղվել է 109 մլն դրամ, իսկ 2017–ին` 104 մլն դրամ։ -0-