Հայաստանի նախագահն Արմեն Ղահրամանյանին նշանակել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ
06.02.2015,
12:11
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ նշանակելու մասին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ նշանակելու մասին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Ինստիտուտի պաշտոնը թափուր էր մնացել նախագահի հրամանով այդ պաշտոնից գեներալ լեյտենանտ Մարտին Կարապետյանին ազատելուց հետո։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հունվարի 29–ին հայտնել էր, որ Երևանի ուսումնական զորամասերից մեկի զինծառայող Հայկազ Բարսեղյանը կախված է գտնվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանցագործության պատճառը իրենց ծառայողական պարտավորություններն անբարեխղճորեն կատարած մի շարք սպաների անփութության արդյունքում դրսևորված արատավոր բարքերն են։
Հինգշաբթի կառավարության նիստում հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մոտ 30 մարդ կհեռացվի աշխատանքից զինծառայողի սպանության գործով ծառայողական քննության արդյունքում։ -0-