«Innovation Greenhouse» ընկերությունը ներկայացել է ջերմոցներում ավտոգազալցման ելքային էներգիայի օգտագործման նախագիծը
23.11.2012,
18:09
Innovation Greenhouse հայկական ընկերությունը ջերմոցային տնտեսությունները ջեռուցելիս ավտոգազալցման կայանների ելքային էներգիայի օգտագործման գաղափարի մշակողն է դարձել, լրագրողներին տեղեկացրեց ընկերության տնօրեն Գոռ Ռուստամյանը:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Innovation Greenhouse հայկական ընկերությունը ջերմոցային տնտեսությունները ջեռուցելիս ավտոգազալցման կայանների ելքային էներգիայի օգտագործման գաղափարի մշակողն է դարձել, լրագրողներին տեղեկացրեց ընկերության տնօրեն Գոռ Ռուստամյանը:
Ըստ նրա՝ ջերմոցների էլեկտրաէներգիայի մոտ 50-60 տոկոսը հնարավոր կլինի ապահովել ավտոգազալցման կայանների ելքային էներգիայի օգտագործման հաշվին, որոնց մոտ էլ դրանք ստեղծվելու են:
«Այդ ելքային էներգիան առաջանում է գազալցակայանների կոմպրեսորների աշխատանքի ընթացքում, որոնք գազը սառեցնելու և բալոնների մեջ գազի մեծ ճնշում ապահովելու ժամանակ տաքանում են, և դրա օգտագործումը թույլ կտա շուրջ 60 տոկոսով կրճատել ջերմոցների ջեռուցման ծախսերը»,- պարզաբանեց նա:
Ռուստամյանը տեղեկացրեց, որ գազալցակայանների տերերի հետ բանակցությունները հաջող են ընթանում, պայմանավորվածություն կա Արմավիր քաղաքում երկու գազալցակայանների տերերի հետ նման համակարգ ստեղծելու մասին:
Ըստ Ռուստամյանի՝ նախագիծը ստուգումներ է անցել էկոլոգների կողմից, ովքեր միանշանակ պատասխան են տվել տեխնոլոգիայի բացարձակ անվտանգության վերաբերյալ:
Ըստ նախնական հաշվարկների՝ այդ տեխնոլոգիայի ներմուծման համար շուրջ 7-8 հազար դոլար կպահանջվի: Միաժամանակ ջերմոցի տերը տարեկան ջերմոցի ջեռուցման համար կտնտեսի մինչև 10 հազար դոլար:
Նման գաղափարը նմանը չունի աշխարհում և գտնվում է արտոնագրման փուլում:
«Innovation Greenhouse» ընկերությունը հիմնադրվել է 2012թ.-ին և Հայաստանում միակ կազմակերպությունն է, որը ավտոգազալցակայանների ելքային էներգիայի արդյունավետ օգտագործման լուծում է առաջարկում, որը թույլ կտա դրանց տերերին լրացուցիչ եկամուտներ ստանալ: -0-