Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./ԱՌԿԱ/. Նորք-Մարաշ վարչական շրջանի է նոր թաղապետ է նշանակվել Էդմոնդ Ղազարյանը: Այս մասին նշվում է Նորք-Մարաշ վարչական շրջանի Facebook-յան էջում:
«Հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել եմ Նորք – Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում»,- մեջբերվում են նորանշանակ թաղապետի խոսքերը:
«Վստահեցնում եմ ձեզ, որ իմ պաշտոնավարման ընթացքում հնարավորինս կանեմ ամեն ինչ հավուր պատշաճի՝ ձեզանից յուրաքանչյուրին աջակցելու, ձեր հոգսերը թեթևացնելու, առկա բոլոր խնդիրները լուծելու, ինչպես նաև այս վարչական շրջանի տարածքի բարեկարգման ծրագիրը ավելի լայնածավալ ու հետաքրքիր դարձնելու և այն լիարժեք իրականացնելու համար՝ հանուն համայնքի հարատևման։ Հուսով եմ՝միասին մշտապես բարձր կպահենք համայնքի պատիվը»,- նշել է Ղազարյանը: -0-