Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 24, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Հայաստանի Ազգային օդագնացության ֆեդերացիան փրկարարներին նախարարության տարբերանշանով օդապարիկ հանձնեց

19.12.2014, 17:46
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի Ազգային օդագնացության ֆեդերացիան (ԱՕՖ) ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հանդիսավոր պայմաններում հանձնեց նախարարության տարբերանշանով օդապարիկ։
Հայաստանի Ազգային օդագնացության ֆեդերացիան փրկարարներին նախարարության տարբերանշանով օդապարիկ հանձնեց
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 19-ին Հայաստանի Ազգային օդագնացության ֆեդերացիան (ԱՕՖ) ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հանդիսավոր պայմաններում հանձնեց նախարարության տարբերանշանով օդապարիկ։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը նորագույն տեխնոլոգիաներին զուգահեռ օդապարիկը կօգտագործի հետախուզության, մշտադիտարկման և հատուկ տեսանկարահանումների համար։

Այն կօգտագործվի նաև պետական տոների և հանդիսավոր միջոցառումների ժամանակ։-0-