Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կծառայեն բանակում. արտոնյալներ չեն լինի. Շարմազանով

14.11.2017, 12:31
Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կարող են բանակ զորակոչվել, գրում է «Հայոց Աշխարհ» թերթը։
Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կծառայեն բանակում. արտոնյալներ չեն լինի. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կարող են բանակ զորակոչվել, գրում է «Հայոց Աշխարհ» թերթը։

ԱԺ նախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով, իշխանությունը կամք ունի այնպիսի փոփոխություններ կատարել, որ զինվորական ծառայությունից արտոնյալներ չլինեն, այսինքն, օլիգարխների և պաշտոնյաների որդիները բանակ զորակոչվեն։

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ որևէ արտոնյալ չլինի, այստեղ թե պետական մարմիններչը, թե լրատվամիջոցները պետք է աշխատեն։ Բանակում չծառայելը և բանակից խուսափելը տարբեր բաներ են։ Եկեք չնույնացնենք, ընդդիմության մեջ էլ կան մարդիկ, ովքեր օրենքով ազատվել են ծառայությունից։ Խուսափելն այն է, որ մարդն իր երեխային փախցնում է, ասում է` երեխան սրտի արատ ունի ու թողնում գնում է»,– Շարմազանովի խոսքն է մեջբերում թերթը։ -0-