Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Պետք է բացառվեն մարդկանց կուտակումները. կայացել է պարետատան 2-րդ նիստը

18.03.2020, 21:55
Պետք է բացառվեն մարդկանց կուտակումները. կայացել է պարետատան 2-րդ նիստը
Պետք է բացառվեն մարդկանց կուտակումները. կայացել է պարետատան 2-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 18-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը։ Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես նշվում է, որ մանրամասն քննարկվել է հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանման աշխատանքների կազմակերպման հարցը:

«Անդրադարձ է կատարվել փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում կանխարգելիչ գործողություններին: Պարետը նշել է, որ այդ օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքները պարբերաբար ախտահանվեն և սանիտարական անհրաժեշտ պայմանները պահպանվեն, ինչպես նաև բացառվեն մարդկանց կուտակումները»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարը ներկայացրել է վերջին զարգացումները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և թարմ վիճակագրությունը:

Ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա:

Տիգրան Ավինյանը կոչ է արել հնարավորինս խրախուսել արտակարգ դրության ժամանակ բնակչությանը էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցումը և ապահովել դրանց մասին իրազեկվածությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրի ողջ տարածքում հայտարարել է արտակարգ դրություն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Այս պահին դրությամբ ՀՀ-ում կա կորոնավիրուսով վարակման հաստատված 102 դեպք: -0-