Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՊՆ խոսնակ. հյուսիսարևելյան սահմանագոտին նոր «պատժիչ» հենակետ ունի (ՖՈՏՈ)

05.06.2020, 12:34
ՊՆ խոսնակ. հյուսիսարևելյան սահմանագոտին նոր «պատժիչ» հենակետ ունի. ՖՈՏՈ
ՊՆ խոսնակ. հյուսիսարևելյան սահմանագոտին նոր «պատժիչ» հենակետ ունի (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. Հյուսիսարևելյան սահմանագոտին նոր հենակետ ունի: Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս ծառայությունները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հենց տվյալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակահարմարությունը: Մի քանի տարի առաջ էլ հենց այդ տեղամասում հակառակորդը դիվերսիոն գործողություն էր իրականացրել, ինչի հետևանքով ցավալի կորուստներ ունեցանք»,- նշել է նա:

Նա ընդգծել է, որ նոր դիրքը նոր հնարավորություններ է ստեղծել: Այն բարձրադիր գոտում է, իշխող դիրք ունի ավելի արդյունավետ մարտ վարելու համար: Հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է:

«Այժմ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են: Ավելացել են նաև կրակային խոցման հնարավորությունները: Գործնականում այս տեղամասում հակառակորդն այլևս չի կարող լուրջ գործողություններ ձեռնարկել, այլապես կպատժվի շատ խիստ: Հենց դրա համար էլ զորամասում տվյալ հենակետն անվանում են «պատժիչ»»,- հայտնել է խոսնակը: -0-