Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Քաղաքամերձ էլեկտրագնացքներից օգտվելը շահավետ է. ՀԿԵ

30.01.2013, 20:00
Քաղաքամերձ հաղորդակցության երկաթուղային ուղևորափոխադրումների սակագներն ավելի ցածր են, քան ավտոտրանսպորտի սակագները, «ԱՌԿԱ» գործակալությանը հետ ունեցած հարցազրույցի ընթացքում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը։
Քաղաքամերձ էլեկտրագնացքներից օգտվելը շահավետ է. ՀԿԵ
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Քաղաքամերձ հաղորդակցության երկաթուղային ուղևորափոխադրումների սակագներն ավելի ցածր են, քան ավտոտրանսպորտի սակագները, «ԱՌԿԱ» գործակալությանը հետ ունեցած հարցազրույցի ընթացքում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը։

«Օրինակ, դեպի Գյումրի ավտոբուսի տոմսն արժե շուրջ 1500 դրամ, դեպի Արարատ ու Արմավիր` 400-500 դրամ, իսկ էլեկտրագնացքի տոմսն արժե համապատասխանաբար 1000 և 300 դրամ»,– ասաց Մովսեսյանը։
 
Նրա խոսքով` էլեկտրագնացքից օգտվելը ձեռնտու է նաև մեկ այլ պատճառով` 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ուղևորափոխադրումների նոր սակագները։

Անփոփոխ է մնացել Արմավիրի, Արարատի, Հրազդանի ուղղությամբ երթևեկող էլեկտրագնացքների տոմսերի արժեքը, և աննշան կերպով ավելացել է դեպի Գյումրի ընթացող էլեկտրագնացքի տոմսի արշեքը` 950 դրամից դառնալով 1000 դրամ։

Տնօրինության պետը հայտնեց նաև, որ սակագների փոփոխության հետևանքով որոշակի դժվարություններ են ունեցել Երևան–Երասխավան ուղղության ուղևորները, քանի որ ՀԿԵ–ի մշտական ուղևորների համար սահմանված են եղել աբոնեմենտներ`48 ուղերթի համար։

Ինչպես նշեց Մովսեսյանը, իրավիճակը քննելուց հետո, որոշվել է դրանք փոխարինել 40 ուղերթի համար նախատեսված աբոնեմենտով` 33% զեղչով։

«Դա շահավետ կլինի ուսանողների և երկաթուղու մշտական ուղևորների համար։ Զեղչերի դեպքում տոմսերի արժեքը կնվազի, օրինակ` 300 դրամից 200 դրամ»,– հստակեցրեց նա։։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի համաձայն, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-