Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
448.71
RUB
4.9132
GEL
141.69
2025 թ. դեկտեմբերի 30, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-14

Քուվեյթը հայրենիք տեղափոխված սիրիահայերին 100 հազար դոլարի աջակցություն կցուցաբերի

29.11.2012, 19:25
Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հինգշաբթի կայացած հանդիպման ընթացքում հայտնեց, որ Քուվեյթը հայրենիք տեղափոխված սիրիահայերին 100 հազար դոլարի աջակցություն կցուցաբերի, ասվում է Հայաստանի սփյուռքի նախարարության կայքում:
Քուվեյթը հայրենիք տեղափոխված սիրիահայերին 100 հազար դոլարի աջակցություն կցուցաբերի
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հինգշաբթի կայացած հանդիպման ընթացքում հայտնեց, որ Քուվեյթը հայրենիք տեղափոխված սիրիահայերին 100 հազար դոլարի աջակցություն կցուցաբերի, ասվում է Հայաստանի սփյուռքի նախարարության կայքում:

Սփյուռքի նախարարի հետ նախորդ հանդիպման ընթացքում դեսպանը պատրաստակամություն էր հայտնել սիրիահայերին առնչվող խնդիրների մասին զեկուցել իր երկրի ղեկավարությանը, այնուհետև սահմանել համագործակցության տարբերակներ:

Նախարար Հակոբյանն իր հերթին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրները և աջակցության ծրագրերն իրականացնելու այն անհրաժեշտ ուղղությունները, որոնց պետք է առանձնահատուկ ուշադրություն և առաջնահերթություն հատկացնել:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, ըստ որի` առաջիկայում Հայաստան կայցելեն Իսլամական բարեսիրական կոմիտեի ներկայացուցիչները: Սփյուռքի նախարարության օգնությամբ նրանք տեղում կուսումնասիրեն և կծանոթանան իրավիճակին, այնուհետև համատեղ կկազմակերպվեն և կիրականացվեն աջակցության ծրագրերը: -0-