Ռուսաց լեզվի շաբաթ կանցկացվի Հայաստանում հունիսի 1-6–ը
29.05.2015,
15:09
Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը (ՌԳՄԿ) 2015 թվականի հունիսի 1-6–ը կազմակերպում է Հայաստանում ռուսաց լեզվի շաբաթվա տոնակատարության միջոցառումներ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը (ՌԳՄԿ) 2015 թվականի հունիսի 1-6–ը կազմակերպում է Հայաստանում ռուսաց լեզվի շաբաթվա տոնակատարության միջոցառումներ։
ՌԳՄԿ–ում, դպրոցներում և բուհերում այդ շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն ականավոր ռուս գրողների և բանաստեղծների ստեղծագործություններին նվիրված միջոցառումներ։
Ռուսաց լեզվի շաբաթվա հանդիսավոր բացման ընթացքում կանցկացվի Սերգեյ Եսենինի ծննդյան 120–ամյակին նվիրված «Ռուսական հոգու պոետ» գրական–երաժշտական երեկոն։ Կոմպոզիցիայի մասնակիցները կլինեն Ալեքսանդր Բլոկի անվան №122 հիմնական դպրոցի աշակերտները։ Նույն օրը կկատարվի Ընդհանուր թելադրություն 2015–ի մասնակիցների հավաստագրերի հանձնումը։
Մարգարյանի անվան № 29 ավագ դպրոցում հունիսի 2–ին կանցկացվի Ալեքսանդր Գրիբոյեդովի կյանքին և գործունեությանը նվիրված գրական երեկո, ինչպես նաև Գրիբոյեդովի ծննդյան 220–ամյակին նվիրված շարադրություների և էսսեների հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրում։
Ա.Ս.Պուշկինի անունը կրող դպրոցներում, ըստ ավանդույթի, կանցկացվի Հայաստանի Պուշկինի անվան դպրոցների միության հանրապետական փառատոն «Բարեկամներ, հիասքանչ է միությունը մեր» կարգախոսով և 2014-2015 ուստարվա ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադայի հաղթողների մեծարման արարողություն։
Հունիսի 5–ին Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կանցկացվի Ալեքսանդր Պուշկինի կյանքին և ստեղծագործությանը նվիրված «Ռուս գրականությունը հարցերով և պատասխաններով» միջբուհական վիկտորինա։
Ռուսաց լեզվի ընդհանուր օրը` հունիսի 6–ին, Պուշկինի անվան № 8 հիմնական դպրոցում ծաղիկներ կդրվեն մեծ ռուս բանաստեղծի կիսանդրու մոտ և կանցկացվի նրա ծննդյան օրվան նվիրված միջոցառում։
Նույն օրը Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքում կկայանա «Նա սերն ու փառքն է Հայրենիքի» պուշկինյան պոեզիայի հանրապետական 10–րդ տոնը։ Դրան կմասնակցեն ռուս հայրենակիցների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ Երևան, Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներից։ -0-