ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN կաթնախառնուրդի որոշ խմբաքանակների հետկանչ (ՖՈՏՈ))
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով կատարվում է NAN կաթնախառնուրդի որոշ խմբաքանակների հետկանչ։
Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ (կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր), հայտնում է ՍԱՏՄ–ըԼ
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Թեև այս արտադրանքի հետ կապված հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել, սակայն հետկանչը կատարվում է նախազգուշական նպատակով։
«Եթե իրացման ցանցում կտեսնեք տուփեր NAN ապրանքանիշի նշված խմբաքանակներից, հորդորում ենք չգնել դրանք և անմիջապես տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարով՝ 118. այն շուրջօրյա է և անվճար»,– նշել են ՍԱՏՄ–ից։