Սեչինն ընդգրկվել է աշխարհի հարյուր առավել ազդեցիկ մարդկանց ցուցակում
18.04.2013,
18:48
«Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը միակ ռուսն է, ով ընդգրկվել է Time հանդեսի կազմած աշխարհի հարյուր առավել ազդեցիկ մարդկանց ցուցակում։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը միակ ռուսն է, ով ընդգրկվել է Time հանդեսի կազմած աշխարհի հարյուր առավել ազդեցիկ մարդկանց ցուցակում։
Հանդեսում հիշեցվում է, որ Սեչինի գլխավորած «Ռոսնեֆտը», որը կոչվել է «էներգետիկ հրեշ», վերջերս ձեռք է բերել բրիտանա–ռուսական ТНК-ВР–ը` գործարքի արդյունքում դառնալով աշխարհի խոշորագույն հրապարակային նավթային ընկերություններից մեկը։
Վարկանիշի բաժինը, որտեղ Time–ն ընդգրկել է Սեչինին, կրում է «Տիտաններ» անվանումը։ Բացի «Ռոսնեֆտի» ղեկավարից, ցուցակում ընդգրկվել են Uniqlo հագուստի ճապոնացի արտադրող Տադաշի Յանաին, Հնդկաստանի ֆինանսների նախարար Պալանիապան Չիդամբարամը, ռեփեր Jay-Z–ը, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, շախմատիստ Մագնուս Կառլսենը և այլոք։
Բացի այդ, ցուցակում ներկա են «Պիոներներ», «Առաջատարներ», «Կուռքեր» և «Արվեստի մարդիկ» բաժինները։
Իգոր Սեչինը «Ռոսնեֆտ» ԲԲԸ կառավարման նախագահն է։ Ավելի վաղ գլխավորել է «Ռոսնեֆտի» տնօրենների խորհուրդը։ 2008–2012թթ.–ին որպես փոխվարչապետ է աշխատել ՌԴ կառավարության նախագահի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Պուտինի մոտ` ղեկավարելով արդյունաբերության և էներգետիկայի զարգացման հարցերը։ Այն բանից հետո, երբ 2012թ.–ի մայիսին Վլադիմիր Պուտինը կրկին Ռուսաստանի նախագահ դարձավ, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Դմիտրի Մեդվեդևը, Սեչինը լքեց կառավարությունը և վերադարձավ «Ռոսնեֆտ»` նախաձեռնելով ոչ պաշտոնական «նավթային ակումբի» ստեղծումը։ –0–