Թբիլիսիում Հայաստանի դեսպանատունն ակտիվորեն զբաղվում է «Վերին Լարս» հսկիչ անցակետի խցանումների հետ կապված հարցերով. ԱԳՆ
28.11.2012,
13:39
Թբիլիսիում Հայաստանի դեսպանատունն ակտիվորեն զբաղվում է սահմանին բեռների կուտակումների հետ կապված հարցերով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Թբիլիսիում Հայաստանի դեսպանատունն ակտիվորեն զբաղվում է սահմանին բեռների կուտակումների հետ կապված հարցերով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Նախադրյալներ կան, որ այդ հարցը կլուծվի առաջիկայում»,- ասաց նա:
Միաժամանակ Բալայանը պարզաբանեց, որ խնդիրը կապված է եղել հսկիչ անցակետում փաստաթղթերի ձևակերպման հետ:
Նախօրեին «ՌԵՅԼՎՆԵՇՏՐԱՆՍ» տրանսպորտային առաքիչ ընկերությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի գրեթե 100 մեքենաներ խցանման մեջ են հայտնվել «Վերին Լարս» հսկիչ անցակետում: Սահմանապահները բացատրում են, որ նման իրավիճակը ստեղծվել է հսկիչ անցակետի կողմից աշխատանքի ձմեռային ռեժիմին անցնելու պատճառով: Ամռան շրջանում մեքենաներին թողնում էին մինչև երեկոյան ժամը 10-ը, իսկ այժմ միայն՝ մինչև 19.00-ը, որն էլ հերթի գոյացման պատճառ է դարձել:
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ անցակետը տրանսպորտային վերգետնյա ուղիղ միակ կապն է ապահովում Հայաստանի և Ռուսաստանի միջև: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի արգելափակման պայմաններում «Վերին Լարսը» կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ երկրի տնտեսական կապերում: -0-