Քիչ հավանական է, որ մինչև 2014 թ.–ի ավարտը Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկանա. Սպառողների ասոցիացիա
01.02.2014,
14:47
Քիչ հավանական է, որ մինչև 2014 թ.–ի ավարտը Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկանա, կարծում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Քիչ հավանական է, որ մինչև 2014 թ.–ի ավարտը Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկանա, կարծում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը։
Հուլիսի 20–ին հայկական մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից (24,4 ցենտ) բարձրացվել էր մինչև 150 դրամ (36.5 ցենտ), ինչը Երևանում դժգոհության բուռն ալիք էր առաջացրել։ Վեց օր շարունակ անցկացվում էին բողոքի ակցիաներ «Չենք վճարելու 150 դրամ» կարգախոսով։
Ակցիաների արդյունքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չեղյալ էր հայտարարել գների բարձրացումը և հայտնել էր, որ առաջիկայում քաղաքապետարանում կձևավորվի հատուկ հանձնաժողով ներքաղաքային ուղևորափոխադրումների վճարումը վերանայելու որոշման մշակման համար։
«Նախորդ տարի մենք բոլորս վկա էինք, թե հասարակական դժգոհության ինչ ալիք բարձրացավ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետևանքով։ Այդ պատճառով չեմ կարծում, թե այս տարի քաղաքապետարանը կգնա այդ քայլին»,– ասաց նա շաբաթ օրը։
Պողոսյանը միաժամանակ դժգոհեց ուղեվարձի վերանայման հատուկ հանձնաժողովի աշխատանքից։ Ասոցիացիայի ղեկավարը, մասնավորապես, կարծում է, որ հանձնաժողովը խուսափում է լայն քննարկումներից և ոչ բավարար է լուսաբանում իր գործունեությունն ու անցկացվող նիստերի արդյունքները։
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 30–ին նշել էր, որ Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացում չի սպասվում։ Մինչդեռ, 2013 թվականի հոկտեմբերի 29–ին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտնեց լրագրողներին, որ Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձը, ամենայն հավանականությամբ, կթանկանա։ Փոխքաղաքապետի խոսքով, քանի որ հանրային տրանսպորտի շահագործումը ներկայիս սակագներով դժվարություններ է առաջացնում, ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ակտիվ աշխատում է առկա խնդիրների բացահայտման ու լուծման ուղղությամբ։ -0-